Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վերաշարադրված պատմություն՝ ընդդեմ Հայաստանի ու հայկականության

Վերաշարադրված պատմություն՝ ընդդեմ Հայաստանի ու հայկականության
23.04.2026 | 14:02

«Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն»․ սա ասել է Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, ով ղեկավարում է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր առաջ քաշող «համայնք» կոչվածը։ Ու սա կատակ չէ. պատկերացնո՞ւմ եք, այլևս կվերաշարադրեն պատմություն, որտեղ ուղղակի հայկական հետք չի լինի․ եթե առաջ մի քիչ անհարմար ձևով երևում էր, միգուցե, հիմա առհասարակ չի լինի։ Ու սա ասում է մի պետության ներկայացուցիչ, ում ողջ պատմությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա։

Այս ամենը կթվար լիակատար անհեթեթություն ու միգուցե անգամ արժանի չէր լինի կարևորելու, եթե զուգահեռ իրականության մեջ Ալիևի թեկնածուն՝ Փաշինյանը, պայքար չմղեր հայոց պատմության ու ինքնության դեմ։ Պատմությունը իրականում ներկան ու ապագան վերահսկելու շատ կարևոր գործիք է։ Պատմությունը միջոց է սովորելու, սխալները նորից չկրկնելու ու դասեր քաղելու համար, պատմությունը նաև զենք է, եթե այն կարողանաս խելացի օգտագործել։ Դրա համար էլ այսօր վերաշարադրվում է պատմությունը նույն Ադրբեջանում․ այն բնավ չի գրվում բարիդրացիության կամ խաղաղության համար, այն գրվում է ընդդեմ փաստերի, ընդդեմ Հայաստանի ու ընդդեմ հայկականության՝ հստակ նպատակներով ու ծրագրերով՝ ներկայի ու ապագայի համար։

Սա ինձ հիշեցրեց Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերից մեկը․ «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան։ Ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»։ Սրանից կարող ենք հստակ հետևություն անել, թե ինչու է Ալիևի մարդը ներկայում պայքար մղում անցյալի դեմ՝ հանուն ապագայի:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4810

Մեկնաբանություններ